Թունիսցի աղջիկներին ուղարկում են Սիրիա՝ սեռական ծառայություններ մատուցելու


15:46 , 23 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Թունիսի նախկին Գերագույն մուֆթիյ Օսման Բատիհը Թունիսի ընտանիքներին զերծ է պահել նրանց աղջիկներին սեռական շահագործման ենթարկելուց, ովքեր, անօրիանական ահաբեկչական կազմակերպությունների միջոցով ուղարկվում են Սիրիա՝ «ջիհադի»։

«Աշ–Շուրուք» թունիսական թերթում տեղադրված հայտարարության մեջ շեյխ Բատիհը նշել է, որ ինքն առաջիններից է եղել, որ հայտարարել է «սեռական ջիհադ» հասկացության անբարոյականության ու վտանգավորության մասին, ինչի համար զրկվել է իր պաշտոնից։

Նա ցավով է նշել, որ Թունիսում տարածում են ստացել վահաբիթյան ու թաքֆիրիսթական գաղափարները և կոշտ քննադատության է ենթարկել Թունիսի կառավարությանը, որ վերջինս չի կարողացել կանխել աղմուկը, որի հետևանքով միջազգային հանրությանը հայտնի դարձավ աղջիկների «ուղեղների լվացման» և «ջիհադի» անվան տակ Սիրիա տանելու մասին։ 


«Աշ–Շուրուք» թերթը պատմել է 19–ամյա աղջկա պատմությունը, ով կրոնական գործիչներից մեկի ազդեցության տակ Սիրիա է մեկնել, մտածելով, որ «սեռական ջիհադի» միջոցով իր համար կբացվի դրախտի ճանապարհը։ Անօրինական կազմակերպությունների միջոցով Լամյան՝ Բենգազիից հայտնվել է Թուրքիայում, այնուհետև՝ Սիրիայում,որտեղ սեռական ծառայություններ եր մատուցում գրոհայիններին։ Նրանց թվում էին Պակիստանի, Աֆղանստանի, Լիբանանի,Իրաքի, Սոմալիի և Սաուդյան Արաբիայի քաղաքացիներ։


Լամյայի խոսքերով, ինքը չի կարոզղ ասել գրոհայինների քանակը, որոնց սպասարկել է, նա չգիտի նաև, թե ովէ իր երեխայի հայրը։ Նա պատմել է, որ գրոհայինների ճամբարում կանանց օգտագործում են ինչպես ստրուկների, իսկ նրանցից մեկին սպանել են, երբ վերջինս ուզում էր փախուստի դիմել։