15:39 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Եվրոպայի առավել բարեկեցիկ երկրներից մեկը՝ Բելգիան, մտադիր է շարունակել կրճատումներն ու պետական օղակի օպտիմալացումը՝ հակաճգնաժամային քաղաքականության շրջանակում բյուջետային ծախսերը նվազագույնի հասցնելու նպատակով: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է երկրի կառավարությունը:
Եթե մինչև համաշխարհային ճգնաժամի մեկնարկը դաշնային աշխատողների թիվը կազմել է 90 հազար, ապա այսօր հասել է 70 հազարի:
Կառավարությունը կարողացել է նման արդյունքների հասնել՝ դիմելով ոչ թե հեռացումների ու ծառայողներին «տեխնիկական արձակուրդ» ուղարկելու մեթոդին, այլ փակելով թոշակի անցնողների հաստիքները: Եվրոպական ճգնաժամի փորձը ցույց է տվել, որ դա սոցիալական տեսանկյունից ամենաանցավ միջոցն է: