Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ


18:34 , 4 նոյեմբեր, 2024
Նոյեմբերի 4-ին, ժամը 14:28-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգարան գյուղի հարակից սարալանջին այրվում է խոտածածկույթ։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու օպերատիվ խումբ և մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 50 հա խոտածածկույթ։