Իրանում ավիաաղետից Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ է զոհվել


16:52 , 4 նոյեմբեր, 2024
Իրանում կործանվել է թեթևշարժիչային ինքնաթիռ, ինչի հետևանքով զոհվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադային գեներալ Համիդ Մազանդարանին, հաղորդում է IRNA-ն:

Նշվում է, որ ինքնաթիռը կործանվել է Սիստան և Բելուջիստան նահանգի հարավարևելյան մասում։ Օդաչուն գեներալի հետ զոհվել է։

Աղետը տեղի է ունեցել Shahida Defense զորավարժությունների ժամանակ, որը ներառում էր մաքսանենգների և սուննի զինյալների դեմ վարժանքներ Աֆղանստանի և Պակիստանի հետ Իրանի սահմանային շրջաններում: