15:15 , 23 սեպտեմբեր, 2013Panorama.am-ը գրում է.
Չինաստանը 50 տարի ժամկետով 3 մլն հեկտար գյուղատնտեսական նշանակության հողատարածք կվարձակալի Ուկրաինայում: Այս մասին տեղեկացնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` հղում անելով չինական «Խուանցու շիբաո» թերթը:
Աղբյուրի համաձայն` համաձայնագիրը ստորագրվել է Սինցզյանի արտադրակառուցողական կորպուսի և ուկրաինական KGS Agro կազմակերպության միջև: Առաջին փուլում վարձակալությամբ չինական կողմին կհանձնվի 100 հզ հա հողատարածք Դնեպրոպետրովսկի մարզում: Հետագայում փոխանցված հողատարածքների ընդհանուր մակերեսը կկազմի 3 մլն հեկտար` ներառելով հողատարածքները Խերսոնի մարզից, ինչպես նաև Ղրիմից:
Հողատարածքները կօգտագործվեն գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման և անասնապահության համար: Չինական կողմը իր վրա պարտավորություն է վերցրել մի շարք ենթակառուցվածքների արդիականացմամբ` մասնավորապես ոռոգման համակարգերի կառուցման և շահագործման հարցերում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ