Ս.Լավրով. ՌԴ-ը մտադիր է մեծացնել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում


14:51 , 23 սեպտեմբեր, 2013

Ս.Լավրով. ՌԴ-ը մտադիր է մեծացնել ՀԱՊԿ անդամ պետությունների համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտումPanorama.am-ը գրում է.

ԱՊԿ-ում նախագահության շրջանակում Ռուսաստանը մտադիր է մեծացնել անդամ պետությունների համագործակցությունը արտաքին քաղաքականության ոլորտում: Այս մասին «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանի փոխանցմամբ, ՀԱՊԿ անդամ պետությունների արտգործնախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի ղեկավարների հանդիպման ժամանակ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Ընդունելով ՀԱՊԿ-ի նախագահությունը Ղրղզստանից` Ռուսաստանը նպատակադրված է լուրջ աշխատանք կատարել դաշնակցային հարաբերությունների ամրապնդման և ռազմական համագործակցության զարգացման ուղղությամբ»,- նշել է Ս. Լավրովը:

Հիշեցնենք, որ այսօր Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հյուրընկալելու է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) խորհրդի հերթական նստաշրջանը, որին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ