Անգլիայում մեկ շաբաթ է՝ մեքենան կայանելու համար վճարում են շագանակներով


14:39 , 23 սեպտեմբեր, 2013

Aysor.am-ը գրում է.

Լինդսում և Մանչեստրում վճարովի ավտոկանգառների սպասարկմամբ զբաղվող մի ընկերություն առաջարկել է ավտոմեքենան կայանելու համար վճարել շագանակներով, գրում է International Business Times-ը:

Մեկ շագանակն արժի է 32 ցենտ, սակայն պայմանն այն է, որ շագանակները պետք է հավաքեն վարորդները: Հավաքված շագանակները կհանձնվեն Լինդսի արգելոց:

Այս տարօրինակ ակցիան սկսվել էր նախորդ երկուշաբթի և պետք է ավարտվեր կիրակի երեկոյան, սակայն նախաձեռնող ընկերության ղեկավարն ասել է, որ այն այս շաբաթ էլ կշարունակվի: Նա ասել է, որ ակցիայի նպատակն է ևս մեկ անգամ հանրությանը իրազեկել և զգուշացնել, թե որքան վտանգավոր են մեքենաների արտանետած գազերը բնության համար: