Armsport.am-ը գրում է.
Չեռնոգորիայի Բուդվա քաղաքում ընթացող բռնցքամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Մարտիրոսյանը դարձավ բրոնզե մեդալակիր։
Մարտիրոսյանը 60 կգ քաշայինների կիսաեզրափակչում 0:5 հաշվով պարտվեց Պուերտո Ռիկոն ներկայացնող բռնցքամարտիկին՝ դառնալով մինչև 18 տարեկանների բռնցաքամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։
Հիշեցնենք, որ այսօր՝ հոկտեմբերի 31 կիսաեզրափակչի իրենց մենամարտերը կանցկացնեն նաև Էրիկ Առստամյանը (57 կգ) և Ռաֆայել Ներսիսյանը (63,5):