Ջրհեղեղի պատճառով հետաձգվել է «Վալենսիա» - «Ռեալ» հանդիպումը


19:49 , 31 հոկտեմբեր, 2024
Իսպանիայի առաջնության 12-րդ տուրի «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» եւ «Վիլայռեալ» - «Ռայո Վալիեկանո» հանդիպումները հետաձգվել են, հաղորդում է Լա Լիգայի կայքը։
Պատճառը Վալենսիայում այս օրերին տեղի ունեցած ջրհեղեղի հետեւանքներն են։
«Վիլյառեալ» - «Ռայո Վալիեկանո» եւ «Վալենսիա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումները նախատեսված էին նոյեմբերի 2-ին։