14:40 , 23 սեպտեմբեր, 2013
Ոչ մի բջջային հեռախոս այդպես չէր ցնցել շուկան, որքան Սթիվ Ջոբսի նոր արտադրանքը` iPhone-ը: Երբ առաջին անգամ iPhone-ը դուրս հանվեց շուկա, բազմաթիվ մարդիկ էին հավաքվել ու հերթ կանգնել այս նոր արտադրանքը ձեռք բերելու համար:
Մի քանի օր առաջ հասանելի դարձավ iPhone-ի 7-րդ սերնդի հեռախոսը: Աշխարհի բոլոր անկյուններում Չինաստանից մինչև Նյու Յորք ու Լոնդոն մարդիկ հավաքվել էին «Apple» ապրանքանիշի խանութների դռների մոտ, որպեսզի ձեռք բերեն iPhone 5c և iPhone 5s-ը:
iPhene 5s-ի գինը 200 դոլար է իսկ iPhone 5c-ինը 100 դոլար:
Հավաքված մարդիկ բառացիորեն ջարդում էին դռները, քնում հերթում սպասելով, մինչև որ կարողանան ներս մտնել ու գնել այդքան սպասված «Apple»-ի նոր արտադրանքը:
Բայց ինչո՞ւ են նրանք այդքան շտապում, եթե կարելի է ուղղակի սպասել ու ավելի ուշ գնել:
1.Նյու Յորքի խանութների մոտ հավաքված գնորդները նշել են, որ վախենում էին, թե չէին կարողանա ձեռք բերել հեռախոսը, քանի որ այն արագ կսպառվեր մինչև իրենց առավոտյան ժամը 8-ին խանութ ներկայանալը: Շատ մարդիկ նշել են, որ այս տարի նախնական պատվերներ չեն ընդունվել և բացի այդ նշվել է, որ նոր iPhone-ը արտադրվելու է սահմանափակ քանակով: Գնորդներից շատերը նշել են, որ հենց ոսկեգույն պատյանով հեռախոսն են ուզում գնել ու վախենում են, որ այն շուտ կսպառվի քանի որ շատերն են հենց այդ գույնը նախընտրում:
2.Շատերը հավաքվել են հերթերում միայն մարքեթինգի համար: iPhone-ի արտադրանքի շուկա հանելու մասին հրապարակվում է բոլոր տեսակ լրատվական միջոցներով: Շատ ընկերություններ վճարում են հերթերում առաջին շարքերում կանգգնած մարդկանց, որպեսզի նրանք հագնեն ընկերության լոգոյով շապիկները, քանի որ վստահ են, որ տեսախիցիկները ֆիկսում են այս մարդկանց, ու այդ տեսագրությունները հեռուստաէկրաններին հայտնվելով` փաստոր անուղղակի գովազդում են այդ ընկերությունը:
3.Գնորդների համար սա նաև լավ միջոց է գումար վաստակելու համար: Apple խանութներում հեռախոսների վաճառքի հստակ սահմանափակումներ կան, քանի որ շատերը, սկզբից մի քանի հեռախոս գնելով, կարող են իրենց մյուս օրինակները կրկնակի գնով վաճառքի հանել առցանց: Բացի այդ հերթերում կան մարդիկ, ովքեր չեն ցանկանում երկար կանգնած սպասել և պատրաստ են իրենց հերթն առաջ գցելու համար մեծ թվեր վճարել իրենց դիմաց հերթում առաջ կանգնած մարդկանց իրենց հերթը զբաղեցնոլու համար: