Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում. Լավրով


15:49 , 31 հոկտեմբեր, 2024
Արևմուտքը համառորեն իր ծառայություններն է պարտադրում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում, Մինսկում Եվրասիական անվտանգությանը նվիրված միջազգային համաժողովում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

«Արևմուտքը չի դադարեցնում իր ավերիչ գործունեությունը Եվրասիական մայրցամաքի այլ հատվածներում՝ Հարավային Կովկասում, նա համառորեն պարտադրում է իր ծառայությունները հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել է Լավրովը։