Վթարից հետո բանկային քարտերն անհետացել են, գումարներ են հանել. Մաշ Իսրայելյանի քրոջ հետ եղել է պատգամավորի հարազատը


19:18 , 30 հոկտեմբեր, 2024

Հոկտեմբերի 26-ին ողբերգական ավտովթարից մահացել էր երգչուհի Մաշ Իսրայելյանի քույրը՝ Էլեն Իսրայելյանը։

Շամշյանի հաղորդմամբ՝ ժամը 03։45-ի սահմաններում, Էլեն Իսրայելյանը «BMW»-ով Մազմանյան փողոցում բախվել է բազալտե եզրաքարերին, անցել շրջանաձև հատվածի կանաչ զանգվածի վրայով, բախվել երկաթե էլեկտրասյանը և հայտնվել երթևեկելի գոտում։ Նա և Երևանի բնակիչ 37-ամյա Արսեն Խաչատրյանը, ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխվել էին հիվանդանոց։

ArmLur.am-ի տեղեկություններով` հայտնի երգչուհու քրոջ վթարի դեպքով նշանակվել է դատատեխնիկական, դատաբժշկական փորձաքննություն, որպեսզի պարզեն վթարի հանգամանքները՝ արդյո՞ք մեքենայի անսարքությունն է եղել պատճառը, թե` ոչ, կամ արդյոք վարորդը եղել է սթափ վիճակում։

Ասել է թե, նախաքննական մարմինը երկու վարկած է առաջ քաշում ողբերգական վթարի դեպքով՝ կա՛մ վարորդը սթափ վիճակում չի եղել, կա՛մ մեքենան անսարք վիճակում է եղել։

ArmLur.am-ը զրուցել է ՔՊ-ական պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ, ով դեպքից մանրամասներ է հայտնե