«ՔՊ» կուսակցության վարչությունը որոշել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը


22:09 , 29 հոկտեմբեր, 2024
Հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 
Վարչությունը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնում առաջադրել Սրբուհի Գալյանի թեկնածությունը։
Սրբուհի Գալյանը նախկինում եղել է արդարադատության նախարարի տեղակալ։ Այժմ նա գլխավոր դատախազի տեղակալն է։