Սաուդյան Արաբիան սեփական անօդաչու սարք է ստեղծել


13:56 , 23 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սաուդյան Արաբիայի գիտնականները հայտարարել են անօդաչու թռչող սարքի ստեղծման մասին: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ թռիչքի հեռավորությունը հասնում է 150 կմ-ի: Այն կարող է օդում մնալ 8 ժամ, իսկ թռիչքի առավելագույն բարձրությունը 5 կմ է:

Անօդաչուի չափսերի մասին «Աբդել Ազիզ թագավորի անվան գիտությունների ու տեխնոլոգիաների քաղաքը» չի հայտնում:

Ինչպես նշել է գիտահետազոտական ինստիտուտի մամլո ծառայությունը, այդ սարքերի ստեղծման շնորհիվ տեղացի գիտնականները կարողացել են տիեզերական և ավիացիոն տեխնոլոգիաների զարգացմանն ընդառաջ քայլ կատարել:

Հայտարարությունում նշվում է նաև արբանյակների կիրառման ոլորտում տեղացի գիտնականների նվաճումները: Բարեհաջող ուղեծիր է դուրս բերվել 12 արբանյակ, որոնց ազդանշանները ծածկում են ողջ թագավորության տարածքը, արաբական բոլոր երկրները, մասնակիորեն՝ Եվրոպան, Աֆրիկան, Հնդկաստանն ու Պակիստանը: Բոլոր տիեզերական սարքերը ներգրավված են գիտական հետազոտությունների ոլորտում: