Սպառողական գների աճով Հայաստանը զիջում է Ռուսաստանին՝ առաջ անցնելով Վրաստանից


13:50 , 23 սեպտեմբեր, 2013

Սպառողական գների աճով Հայաստանը զիջում է Ռուսաստանին՝ առաջ անցնելով ՎրաստանիցPanarmenian.net-ը գրում է.

Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը սպառողական գների աճով 2013 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների, սպառողական շուկայում 2013 թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 3,5 տոկոս գնաճ (տարեկան կտրվածքով 5,3 տոկոս), և մայն օգոստոսին՝ 0,3 տոկոս գնաճ:

Ընթացիկ տարվա ութ ամսում սպառողական գների աճի առաջատարը Բելառուսն է եղել՝ 8,2 տոկոս, նրան հաջորդում է Ռուսաստանը, չորրորդ տեղում Ղազախստանն է 3,1 տոկոսով:

Տաջիկստանում և Էստոնիայում գնաճը կազմել է 2,5 տոկոս, Ղրղզստանում և Մոլդովայում՝ 1,1-ական տոկոս, Ադրբեջանում՝ 0,2 տոկոս, Լիտվայում՝ 0,1 տոկոս: Իսկ ահա Լատվիայում և Ուկրաինայում գները նվազել են 0,6 տոկոսով, գնանկում է արձանագրվել նաև Վրաստանում և Թուրքմենստանում՝ 0,9 և 1,7 տոկոս համապատասխանաբար: