13:44 , 23 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Այս տարվա ութ ամիսներին Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից անվերադարձ մեկնել է 34 445 մարդ: Կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է այս տարվա հունվար-օգոստոսի մեկնում-ժամանումների վիճակագրությունը, ըստ որի՝ ութ ամիսներին Զվարթնոց օդանավակայանով Հայաստանից մեկնել է 552 625 մարդ, ժամանել՝ 518 180 մարդ:
Գյումրիի Շիրակ օդանավակայանով նույն ժամանակահատվածում Հայաստանից հեռացել է 25 881, ժամանել՝ 18 040 մարդ: Բացասական սալդոն կազմել է 7 841: