13:34 , 23 սեպտեմբեր, 2013
Եվ այսպես, Վարդան Սեդրակյանը մեղավոր ճանաչվեց՝ Պարույր Հայրիկյանի մահափորձը պատվիրելու ու կազմակերպելու մեջ և դատապարտվեց 14 տարվա ազատազրկման: Պետք է խոստովանել, որ այս անգամ մեր դատարանի կայացրած որոշումը հարցեր չի առաջացնում, որովհետև ի սկզբանե էլ պարզեր, որ Սեդրակյանի հետ մի բան այն չէ. անսպասելի հարստացում, անկապ ու անիմաստ մասնակցություն, 0-ական քաղաքքական ծրագիր: Սակայն պարզվեց, որ Սեդրակյանի գործը մենակ քաղաքական կլոունադան չէր, այլ մարդը մտքին դրել էր չէղյալ դարձնել ընտրությունները և շատ մոտ էր դրան: Չգիտեմ, թե արդյո՞ք սա հերոստրատի սինդրոմի դրսևորումով էր պայմանավորված, թե այս ամենի արմատները ավելի խորն են գնում, բայց դե փաստը մնում է փաստ՝ Սեդրակյանը վաստակեց 14 տարվա ազատազրկում ու չեմ կարծում, որ կգտնվի մեկը, ով ամենայն լրջությամբ կփորձի Սեդրակյանից քաղբանտարկյալ սարքել:
Մենակ այն ձեռառնոցու համար, որ սա էր խաղում քարոզարշավի ժամանակկ, արդեն իսկ արժեր նստացնել, իսկ էս պարագայում՝ արժի կրկնակի: Մեկ էլ տեսար իրոք օգտակար ծախսեց իր ժամանակը ու էպոսը վերջապես կարդաց այդ տարիների ընթացքում: