00:25 , 29 հոկտեմբեր, 2024
Փարիզի «Շատլե» թատրոնում ընթացող 2024 թվականի «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխության ժամանակ Մադրիդի «Ռեալը» ճանաչվեց անցած մրցաշրջանի տարվա լավագույն ակումբ։
Մրցանակը հաղթելու հավակնորդների թվում էին նաև Դորտմունդի «Բորուսիան», «Ժիրոնան», Լևերկուզենի «Բայերը» և «Մանչեսթեր Սիթին»։
Հիշեցնենք, որ «արքայական» ակումբը նախորդ մրցաշրջանում դարձավ Իսպանիայի չեմպիոն և Սուպերգավաթակիր, ինչպես նաև իր պատմության մեջ ռեկորդային 15-րդ անգամ նվաճեց Չեմպիոնների լիգայի ականջավոր գավաթը։