20 խորիմաստ միտք Թոլքինի «Մատանիների տիրակալը» գրքից


13:16 , 23 սեպտեմբեր, 2013

h

1.«Հազվադեպ տուր խորհուրդներդ, քանի որ դրանք վտանգավոր նվերներ են, նույնիսկ երբ իմաստումնն է իմաստունին տալիս»:

2.«Ամեն ոսկի չէ, որ փայլում է, ոչ էլ ամեն թափառող կորած է: Այն, ինչ հին է, սակայն ուժեղ,  չի թառամում, խորը արմատներին սառնամանիքը չի հասնում»:

3.«Նա ով կոտրում է, որպեսզի հասկանա թե ինչ է դա, կորցրել է իմաստության ուղին»:

4.«Հաճախ ճշմարտությունը թաքնված է հենց ստի մեջ»:

5.«Պատերազմի դաշտ դուրս գալու համար նախ ուժ է պահանջվում, հետո միայն զենք»:

6.«Հույսդ երբեք մի՛ կորցրու: Ոչ-ոք չգիտի, թե ինչ է սպասվում վաղը: Լույսը բացվում է արևի ծագելու հետ միասին»:

7.«Կան բաներ, որ ավելի լավ է սկսել, քան հրաժարվել դրանցից, նույնիսկ երբ դրա ավարտը մութ է թվում կամ չի երևում»:

8.«Իմաստունները խոսում են միայն այն ինչի մասին գիտեն»:

9.«Գովասանքի արժանի մարդկանցից ստացած գովասանքն ամեն տեսակ պարգևներից ամենաթանկն է»:

10.«Արարքները պակաս անվեհեր չեն, եթե դրանք գովքի չեն արժանանում»:

11.«Նա չի մոռանա իր վիշտը, սակայն այն չի մթագնի նրա սիրտը, այլ իմաստոթյան դաս կտա նրան»:

12.«Ոչ մի օգուտ չկա վրեժին վրեժով պատասխանելուց. այն ոչինչ չի բուժում»:

13.«Հաճախ է այդպես պատահում. երբ ամեն ինչ վտանգված է, ինչ-որ մեկը պետք է ընկրկի ու կորցնի, որպեսզի մյուսները պահպանեն այն»:

14.«Չեմ ասի լաց մի լինիր, քանի որ բոլոր արցունքները չեն որ չարից են»:

15.«Մի՛ ծաղրիր խիղճը, դա նուրբ սրտի նվերն է»:

16.-Ինչից ես վախենում: 
       -Վանդակից:

17.«Մենք հավերժ չէ, որ կապված ենք այս աշխարհինն, սակայն այդ կապն ավելին է, քան ուղղակի հիշողություններ»:

18.«Լուսաբացին կարող ես հասնել միայն աղջամուղջի ստվերների միջով»:

19.«Մենք պետք է որոշենք, թե ինչ կարող ենք անել այն ժամանակը, որը տրված է մեզ»:

20.«Գեղեցիկ է այնքան, որքան գեղեցիկ են նրա արարքները»: