Շավարշ Կարապետյան. լողորդ, ով 20 անգամ հաղթեց մահին


15:30 , 23 սեպտեմբեր, 2013

1976թ.-ին սեպտեմբերի 16-ին Երևանյան լիճն էր ընկել տրոլեյբուսը: 92 ուղևոր հայտնվեցին 10 մետր խորության ջրի տակ: Նրանք բոլորը դատարպարտված կլինեին անխուսափելի մահվան, եթե չլիներ մեկ հանգամանք: Հենց այդ պահին լճի շուրջ մարզական վարժանք էր կատարում սուզալողի աշխարհի բազմակի չեմպիոն Շավարշ Կարապետյանը: Արդյունքում մասնագետները փաստում էին, որ ոչ ոք ամբողջ աշխարհում ֆիզիկապես չէր կարողանանա անել, այն ինչ որ արեց Շավարշը: Նա սուզվեց կեղտոտ ջրի մեջ և ոտքերով կոտրեց տրոյելբուսի ետևի ապակին և սկսեց դուրս հանել ուշագնաց ուղևորներին: Նա ավելի քան 20 րոպե անցկացրեց սառը ջրի մեջ: Շավարշը շատ մարդկանց կարողացավ դուրս հանել տրոյելբուսինց, բայց ոչ բոլորին հաջողվեց փրկել: Երբ նա հերթական անգամ ջուրն էր սուզվում, լճի մոտ հավաքված մարդիկ տեսան, որ Շավարշի մարմինը պատված էր ջարդված ապակու կտորներով:

Հետագայում, այն հարցին, թե ինչն էր ամենավախենալունը, Շավարշը պատասխանել էր,- «Ես գիտեի, որ չնայած իմ պատրաստավածության վիճակին, ես կկաողանայի միայն որոշ  թվով սուզումներ կատարել: Ջրի տակ տեսանելիությունը զրոյական էր, այդ պատճառով ես շոշափելով էի գտնում մարդկանց և միանգամից դուրս հանում: Մեկ անգամ ես վեր լողացի և տեսա, որ ձեռքիս մեջ նստատեղի կաշվե բարձիկն է: Ես նայում էի նրան և հասկանում, որ իմ սխալը մեկ մարդու կյանք արժեր: Այդ բարձիկը ես շատ անգամներ եմ տեսել իմ երազներում»:

Շուտով Շավարշ Կարապետյանին հիվանդանոց տեղափոխեցին: Նա կարծում էր, թե ամեն ինչ կանցնի, բայց մարդու ուժերն անսպառ չեն: Շավարշը հիվանդացավ թոքերի բորբոքումով, որը բարդացավ սեփսիսով: Ջերմությունը երկար ժամանակ չէր իջնում 40 աստիճանից: Միայն 46-րդ օրը լողորդն ուշքի եկավ, թեև բժիշկները նախապատրաստում էին հարազատներին ամենավատին: Թոքերի բորբոքման բարդացման հետևանքով մարզիկը շատ դժվարությամբ էր կարողանում շնչել: Ծանր հիվանդությունը բերեց հաշմանդամության և սպորտային կարերիայի ավարտի։

Կարապետյանն ունի երեք զավակ՝ երկու դուստր և մեկ տղա: 1993թ.-ից Շավարշ Կարապետյանն ապրում և աշխատում է Մոսկվայում: