Պետք չէ «մշակույթ» անունը տալ ամեն մի կեղծ ու աստվածային պատվիրաններին հակասող երևույթի


11:47 , 16 մայիս, 2012

Երեկվա մամուլի մի ասուլիսի հետքերով ցավով պետք է արձանագրեմ, որ ՄՇԱԿՈՒՅԹ կոչվող բարձր արժեքը գնալով կորցնում է իր իմաստը: Արդյոք գործ ունենք հասարակական դեգրադացիայի հետ: Ժամանակն է սթափվելու և կանգ առնելու: Մարդկությունն իր կյանքով ու բարձր ՄՇԱԿՈՒՅԹՈՎ պարտական է ԱՍՏՎԱԾԱՅԻՆ ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈՒԹՅԱՆԸ: Եւ պետք չէ, որ «մշակույթ» անունը տրվի ամեն մի կեղծ, աստվածային պատվիրաններին հակասող երեւույթի և առավել ևս դրան մեր հասարակական կյանքում արհեստականորեն տեղ հատկացվի: