12:56 , 23 սեպտեմբեր, 2013Tert.am-ը գրում է.
Թբիլիսին չի բացառում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի վերականգնման հնարավորությունը, տեղեկացնում է Независимая Газета-ն։
Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն հայտարարել է, որ պետությունների միջև հարաբերությունները պետք է համաչափ լինեն։
Ընդհանուր առմամբ, իշխանությունները կարող են վերանայել Վրաստան մուտք գործելու կանոններն ավելի քան 100 երկրների համար։
Ինչպես նշում է հոդվածագիր Յուրի Ռոքսը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, զբոսաշրջությունը կառավարության առաջնային նպատակ հայտարարելով, երկիրը հնարավորինս բաց էր դարձրել օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Այդպիսով՝ իշխանությունները վերանայել էին վիզային ռեժիմներն աշխարհի երկրների մեծամասնության հետ։
Որոշ երկրների դեպքում Վրաստան այցը հնարավորինս պարզեցվել էր, իսկ այլ երկրների դեպքում՝ առհասարակ վերացվել։
Վերջնական հաշվով՝ 122 երկրների համար Վրաստան այցելություններն ազատվել էին լրացուցիչ դիվանագիտական քաշքշուկներից։ Այդպես էր նաև ռուսների համար, որոնք սկզբում կարող էին վիզա ստանալ ինչպես վրացական հյուպատոսական ծառայություններից, այնպես էլ սահմանային անցակետերից՝ խորհրդանշական գներով։
Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի քաղաքացիները շարունակում էին Ռուսաստան այցելել խիստ ռեժիմով, Սաակաշվիլին որոշեց առհասարակ վերացնել ՌԴ քաղաքացիների համար վիզան։
Վրաստանի նոր իշխանությունները, սակայն, դա համարում են վնաս երկրի վարկանիշին։
«Ես առհասարակ դեմ եմ աշխարհի 122 երկրների հետ միակողմանի ոչ վիզային ռեժիմին»,-հայտարարել է Վրաստանի արտգործնախարարը։
Մայա Փանջիկիձեն հասկացնել է տվել, որ ակնկալում է, որ Ռուսաստանը պատասխան քայլի կգնա՝ վերացնելով վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար կամ գոնե կմեղմի այն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ