12:44 , 23 սեպտեմբեր, 20131in.am -ը գորում է.
Ուկրաինայի վարչապետ Նիկոլայ Ազարովը սխալ է համարում, որ երկրին պարտադրում են ընտրել ինտեգրման մեկ ուղղություն՝ կա՛մ Մաքսային միություն, կա՛մ Եվրամիություն:
«Վեստի 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ Ազարովը նշել է, որ այսօր երկրները պետք է համագործակցեն ինչքան հնարավոր է շատ գործընկերների հետ: Նրա խոսքով՝ ԽՍՀՄ-ը որոշեց առանձնանալ ամբողջ աշխարհից, և դրա հետևանքն աղետալի եղավ: Վարչապետն ասել է, որ այսօր չպետք է կրկնել այդ սխալը:
«Մենք ցանկանում ենք լինել նաև ձեզ հետ, սակայն ցանկանում ենք լինել նաև ուրիշների հետ»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2013թ. նոյեմբերին Ուկրաինան նախատեսում է ստորագրել Ասոցացման համաձայնագիրը ԵՄ-ի հետ: Միևնույն ժամանակ Կիևը հայտարարում է, որ պատրաստ է միանալ Մաքսային միության մի շարք դրույթներին: