Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկման


12:33 , 23 սեպտեմբեր, 2013

Վարդան Սեդրակյանը դատապարտվեց 14 տարվա ազատազրկմանYerkir.am-ը գրում է.

Քիչ առաջ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ավարտվեց ՀՀ նախագահի նախկին թեկնածու, ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործը: 

Դատավոր Գագիկ Պողոսյանը մահափորձի մեջ մեղադրվող` ՀՀ նախագահի նախկին թեկնածու, էպոսագետ Վարդան Սեդրակյանին դատապարտեց 14 տարվա ազատազրկման, նույն գործով ամբաստանյալ Խաչատուր Պողոսյանին` 14 տարվա ազատատազրկման, իսկ Սամվել Հարությունյանին` 12 տարվա:

Լրագրողների հետ զրույցում Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր  Սիրունյանն ասաց, որ վճիռն անպայման բողոքարկելու են Վերաքննիչ դատարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ