Կրեմլը մեկնաբանել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում Փաշինյան-Ալիև խոսակցությունը (Photo,Video)


15:26 , 24 հոկտեմբեր, 2024

Tert.am-ը գրում է.

ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի խոսակցությունը չի խանգարել ընդհանուր քննարկմանը. այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա ընդգծել է, որ միջազգային հանդիպումները միշտ օգտագործվում են երկկողմ շփումների համար։

Կազանում ընթանում է «ԲՐԻԿՍ+/աութռիչ» գագաթնաժողովը, որին ներկա են նաև Փաշինյանն ու Ալիևը: Լրատվամիջոցների տարածած լուսանկարներում և տեսանյութերում երևում է, որ նրանք գագաթնաժողովի քննարկման կլոր սեղանի շուրջ այլ հարց են քննարկում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: