Քամին նպաստում է Անտարկտիդայի սառույցների մակերեսի մեծացմանը


12:06 , 23 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Քամին նպաստում է Անտարկտիդայի սառույցների մակերեսի մեծացմանը՝ ենթադրում են գիտնականները, որոնց հետազոտությունը հրապարակված է Journal of Climate ամսագրում: 

Նրանք նման եզրակացության են եկել՝ ուսումնասիրելով, այսպես կոչված, Հարավային օվկիանոսի ջրերում ջերմաստիճանի փոփոխությունները:

Նրանց կարծիքով՝ սառույցները հալչում են ոչ թե այդ օվկիանոսի ջրերում ջերմաստիճանի բարձրացման հետևանքով, այլ մոլորակի Հարավային բևեռում արևմտյան քամիների հաճախականության: 

Ստեղծելով համակարգչային մոդել՝ գիտնականները ենթադրում են, որ բացի քամուց՝ սառույցների մակերեսի մեծացմանը նպաստում է նաև ջրի խտության փոփոխությունը: