11:56 , 23 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Մեքսիկայում արևադարձային «Ինգրիդ» մրրիկի և «Մանուել» փոթորկի հետևանքով զոհվել է 115 մարդ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ նման տվյալներ է հրապարակելՄեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն:
Արևադարձային մրրիկի ու փոթորկի հետևանքով երկրում առաջացել են սողանքներ, ինչը մասշտաբային ավերածությունների պատճառ է դարձել:
Մոտ 23 հազար տուն մնացել է առանց էլեկտրականության և ջրի, նշված տների մեծ մասը գտնվում են Ակապուլկոյի աղքատ շրջաններում:
Զոհերի թիվը, աղբյուրի փոխանցմամբ, դեռ կավելանա, իսկ տուժածների հստակ թիվը դեռ հայտնի չէ: