Երբևէ լսե՞լ եք` ԱՄՆ-ն կամ Եվրոպան քննադատեն Սաուդյան Արաբիային կամ Իսրայելին


11:53 , 23 սեպտեմբեր, 2013

Միջաազգային քաղաքակնությունում երկակի չափանիշները վաղուց արդեն դարձել են սովորական երևույթ և սա սարսափելի է, որովհետև դա հիմքերից խարխալում է վստահությունը ինչպես միջազգային հանրության, այնպես էլ տարբեր միջազգային ինստիտուտների նկատմամբ:
Վերցնենք երկու պարզ օրինակ, որոնք պարզ ցույց են տալիս այդ կողմնակալությունն ու ցինիզմը: Երբ խոսքը գնում է Սիրիայի կամ Իրանի մասին, ապա ԱՄՆ-ը ու ԵՄ երկրները միաձայն սկսում են աղաղակել, թե ինչ սարսափելի ռեժիմներ են այնտեղ, ինչպես են ոտնահարվում ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները այս երկրում... բայց նույն ԱՄՆ-ը ու նույն ԵՄ երկրները մի անգամ չեն ծպտացել օրինակ Սաուդյան Արաբիայի մասին, որտեղ մարդու իրավունքները ու ժողովրդավարությունը երկու կատեգորիաներ են, որոնց մասին մարդիկ լսել են, բայց երբեք չեն տեսել:
Օրինակ, այս երկրում մահապատիժ է հասնում այն մարդկանց համար, ովքեր մահմեդականությունից հրաժարվելով՝ քրիստոնեություն են ընդունում: Այս երկրում, բռնաբարության ենթարկված կինը պետք է 4 տղամարդ վկաներ բերի դատարան, որպեսզի ապացուցի, որ իրեն բռնաբարել են, այլապես արդեն այդ կնոջը կդատեն՝ տեղամարդուն (բռնաբարողին) գայթակղելու համար: Այս երկրում ժողովրդավարությունը ո՞րն է, կիսաստրկատիրական հասարակարգեր են դեռ, իսկ աշխարհիկության մասին խոսք էլ լինել չի կարող, այստեղ իշլամի ծայրահեղական հոսանքներից մեկը՝ վահհաբիզմը, հռչակված է, որպես պետական գաղափարախոսություն: 
Մեկն ու մեկդ լսե՞լ եք, որ ԱՄՆ-ը կամ ԵՎրոպան քննադատեն Սաուդիան Արաբիան: բնականաբար չեք լսել, որովհետև Սաուդյան Արաբիան ունի երկու հատ բոնուս՝ լիքը նավթ և ԱՄՆ-ի հլու-հնազանդ ծառայի ու մերձավորարևելյան մահակի կարգավիճակ:
Մեկ այլ օրինակ. զանգվածային խոցման զենքի տարածման դեմ այդքան հետևողականորեն պայքարող ԱՄՆ-ը ու ԵՄ-ն ամեն ինչ անում են, պատժամիջոցներ են սահմանում ու անգամ պատերազմներ են սկսում, եթե օրինակ Իրանը, Հյուսիսային Կորեան, Իրաքը, Սիրիան և այլ «Փիս» երկրներ մտքներով անցկացնում են նույն ԱՄՆ-ից այսօրվա դրությամբ միակ քիչ թե շատ արդյունավետ պաշտպանող միջոցի՝ ԶԽԶ զենքերի զինապահեստի ստեղծման մասին, ապա այդ երկրների մոտ միանգամից սկսվում են պրոբլեմներ...
Բայց նույն ԱՄՆ-ը ու նույն ԵՄ-ն բերանները ջուր են առնում, երբ խոսքը գնում է աշխարհի ամենաագրեսիվ ու ռազմատենչ պետություններից մեկի՝ Իսրայելի ԶԽԶ զինապահեստի մասին, միննչդեռ բոլորն էլ գիտեն, որ թեև դա պաշտոնապես հաստատված չէ, բայց Իսրայելը ունի ինչպես քիմիական ու բակտերիոլգիկան, այնպես էլ միջուկային զենք, բայց կրկին անգամ ականատես ենք լինում երկակի չափանիշների, երբ մի 10 անգամ պատերազմ սկսած երկիրը, ով մինչ օրս էլ օկուպացված է պահում Պաղեստինը, ունի արտոնյալ կարգավիճակ, իսկ ասենք Իրանի պես հին քաղաքակրթություն ունեցող երկրին, որը խիստ կշռադատված ու ադեկվատ արտաքին քաղաքականություն է վարում չգիտես ինչու չի կարելի անել նույնը...
Մի խոսքով, էլի հանգում ենք նրան, որ աշխարհաքաղաքականության մեջ «լավեր» ու «վատեր» չկան, այլ կան «մերոնցականներ» ու «ինացկաններ» և սա տիպիկ անգլոսաքսոնական մոտեցում է, որը անձամբ ինձ հեչ դուր չի գալիս, որովհետև այս ձևաչափում կորչում է Արդարությունը, այդ իսկ պատճառով, անձամբ ես դեմ եմ նման կեղծավոր ու անարդար համակարգը կառուցողների ու այն ատամներով պահպանողների հետ «մերոնցական դառնալուն»: