11:42 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Marina High դպրոցում շրջանավարտների ավարտական պարահանդեսի թագուհի է համարվել տրանսգենդեր Քեսիդի Լին Քեմբլը՝ գրում է The Los Angeles Times-ը:
Քեմբլը հայտարարել է, որ որոշել է մասնակցել մրցույթին՝ տրանսգենդերների սոցիալական անհավասարության հիմնախնդրի վրա ուշադրություն հրավիրելու համար:
«Ես կարծում եմ՝ դա մեծ քայլ է տրանսեքսուալների համար: Իմ դպրոցում մեծամասնությունը ցանկանում էր, որպեսզի ես հաղթեի: Այնքան մեծ թվով մարդիկ են ինձ գրկել, շնորհավորել և ընդունել այնպիսին, ինչպիսին ես կամ»,- ասել է նա: