11:12 , 23 սեպտեմբեր, 2013Lragir.am-ը գրում է.
Քենիայի մայրաքաղաք Նայրոբիի Ուեոթգեյթ առեւտրի կենտրոնում շարունակվում է փոխհրաձգությունը, որտեղ սոմալիական Ալ-Շաբաբ իսլամիստական ահաբեկչական խմբավորման անդամները 68 մարդ են սպանել եւ շարունակում են մեկ տասնյակից ավելի պատանդներ պահել: Այս մասին տեղեկացնում է Ռոյթերը:
Ըստ տեղեկությունների, հարձակումն իրականացրած խմբավորումը բաղկացած է 10-15 հոգուց: Քենիայի անվտանգության ուժերին օգնություն են ցույց տալիս ամերիկացի, եվրոպացի եւ իսրայելցի մասնագետները: Կիրակի երեկոյան անվտանգության ուժերին հաջողվել էր ազատել պատանդների մեծ մասին:
Իսլամիստների հարձակումը տեղի էր ունեցել սեպտեմբերի 21-ին: Զոհվածների թվում են Քենիայի նախագահի երկու հարազատները: Վիրավորների թիվն անցնում է 300-ից: