11:06 , 23 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
15 հազար զբոսաշրջիկ, որոնց մեծ մասը Չիլիից են, արգելափակվել են Լոս-Լիբերտադորես անցակետում, որը կապում է Արգենտինան ու Չիլին: Տեղական լրատվամիջոցներնը հայտնում են, որ վերջին մի քանի օրվա ընթացքում ձյան առատ տեղումներն այստեղ չեն դադարել:
Դրանք ուղեկցվում են ուժեղ քամիներով: Զբոսաշրջիկների մի մասը թունելում է արդեն 2 օրից ավելի: Նրանց մեծ մասը հանգստյան օրերին երկրից դուրս էր եկել Առաջին հանրապետության օրը նշելու:
Նշենք, որ Չիլին Իսպանիայից անկախացել է 1818 թվականին: