10:52 , 23 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Այսօր հանրապետության տարածքում կդիտվի մեծ մասամբ ամպամած եղանակ, ամենուրեք պարբերաբար սպասվում է անձրև և ամպրոպ, հատկապես արևելյան շրջաններում հավանական են զգալի առատ տեղումները, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ:
Հնարավոր է նաև մառախուղ, ամպրոպի ժամանակ քամի մինչև 18-20մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը կնվազի ևս 1-2 աստիճանով:
Երևանում հնարավոր են առատ տեղումներ: