10:53 , 23 սեպտեմբեր, 2013
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած կուսակցությունը տպավորիչ հաղթանակ տարավ խորհրդարանական ընտրություններում՝ ստանալով 42%-ից ավել քվեներ:
Թեեւ Մերկելը միակուսակցական կառավարարություն կազմավորել չի կարող, սակայն կոալիցիա կազմելու հնարավորություն, ըստ էության, չունեն նաեւ քիրստոնեա-դեմոկրատների հիմնական հակառակորդները՝ սոցիալ-դեմոկրատները, որոնց հնարավոր դաշինքը Կանաչների հետ՝ անհրաժեշտ ձայներ չի ապահովում: Ինչ մնում է Ձախերին(նախկին կոմունիստներ), ապա նրանց եւ Գերմանիայի ավանդական ձախերի դաշիմքը բացառվում է:
Ըստ ամենայնի, Մերկելը, կառավարություն ձեւավորելու նպատակով, կգնա կամ ՙմեծ կոալիցիայի՚՝ դաշինք սոցիալ- դեմոկրատների հետ կամ դաշինք կկազմի միայն Կանաչների հետ:
Ամեն դեպքում՝ Մերկելի ակտիվում արդեն իսկ գրացված է մի քանի ակնառու հաջողություն:
Նա, ըստ էության, եվրոպական միակ առաջնորդն է, ով հաջողության հասավ՝ տնտեսական ճգնաժամին հաջորդ ընտրական ցիկլում:
Երկորդ, Մերկելը՝ Կոնրադ Ադենաուերից եւ Հելմուտ Քոլից հետո, դարձավ հետպատերազմյան Գերմանիայի երրորդ գործիչը, ով երրորդ անգամ անընդմեջ զբաղեցրեց կանցլերի պաշտոնը:
Երրորդ, Քրիստոնեա-դեմոկրատները նման բարձր ցուցանիշ չէին ունեցել 1990թ-ի խորհրդարանական ընտրություններից հետո:
Իհարկե, Մերկելը չունի քաղաքական այն մեծությունը, ինչը բնորոշ էր ժամանակակից Գերմանիայի հիմնադիր Ադենաուրին կամ ՙհողեր հավաքող՚ Քոլին, սկայն, ըստ ամենայնի, գերմանացիները գնահատեցին նրա ակտիվությունը միջազգային գործընթացներում, մասնավորապես՝ Եվրամիությունում, որտեղ Գերմանիան անվիճելի առաջատար դիրքեր ունի: