Սանկտ Պետերբուրգում ադրբեջանցիները կրակել ու կռիվ են արել


10:45 , 23 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Սանկտ Պետերբուրգի Քոլպինսկի շրջանում ուշ երեկոյան ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»–ն, հղում անելով ՆԳՆ–ին, սրճարանում վիճել է 8 ադրբեջանցի, ովքեր հակամարտությունը լուծելու համար տրավմատիկ զենք են կիրառել։

Կռվից հետո նրա 2 մասնակիցներին բուժօգնություն է պահանջվել, իսկ մնացածին ձերբակալել են։ Հակամարտության հանգամանքները ճշտվում են։