Հայաստանում գործազուրկների մոտ 69 տոկոսը 30-ն անց են


10:38 , 23 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Հուլիսի վերջի դրությամբ Հայաստանում գրանցված է 57 հազար 900 գործազուրկ, որոնց գրեթե 69 տոկոսը 30-ն անց են: Այսպես, այդ գործազուկներից 5 հազար 700 հոգին 16-24 տարեկան են, իսկ 8 հազար 300 հոգին` 25-30 տարեկան: Այս երկու խմբերը մասին կազմում են 31 տոկոսը, իսկ մնացած մասը 30-ն անց գործազուկներն են:

Ընդ որում ինչպես գործազուրկների ընդհանուր թվով, այնպես էլ երիտասարդ գործազուկների թվով առաջատարն իհարկե Երևանն է: Այստեղ 25-30 տարեկան գործազուկները երկու անգամ գերազանցում են 16-24 տարեկան գործազուկներին, համապատասպանաբար` 2 հազար 400 և 1 200 մարդ: Գործազուկների ընդհանուր քանակով ըստ մեծության երկրորդը Շիրակն է, երրորդը Լոռին: Շիրակում գործազուկների թիվը 7 հազար 800 է, իսկ Լոռիում` 7 հազար: Չնայած սրան Լոռին առաջ է ընկնում երիտասարդ գործազուկների թվով` 2 հազար 100 մարդ (16-30 տարեկան): Շիրակում երիտասարդ գործազուկների թիվը 1900 է: Եվ գործազուկների ընդհանուր թվով վերջին տեղում Վայոց ձորն է` 800 մարդ: Այս մարզն իհարկե վերջինն է նաև երիատասրդ գործազուկների թվով` 300 մարդ (16-30 տարեկան):

Նշենք, որ սրանք պաշտոնական թվերն են, որոնք ներկայացնում է Ազգային վիճակագրական ծառայությունը, և այստեղ հաշվառվում են միայն գրանցված գործազուկները: