Առավոտյան նախաճաշ. կաթնաշոռով նրբաբլիթներ


10:51 , 23 սեպտեմբեր, 2013

Բաղադրությունը

 2 ձու 

1 բաժակ ալյուր 

2 ճ/գդալ շաքարավազ 

մի պտղունց աղ 

2 բաժակ ջուր

 2  ճ/գդալ ձեթ 

Միջուկի համար 150 գ կաթնաշոռ 

1 ճ/գդալ շաքարավազ 

50 գ կարագ


Պատրաստման եղանակը 

Ձվի վրա ավելացնել շաքարավազը, հարել, ավելացնել ալյուրը: Ջուրն ավելացնել անընդհատ խառնելով, որ գնդեր չառաջանան, ավելացնել 1 ճ/գդալ ձեթ: Տապակել տաքացրած ձեթապատ թավայի մեջ` կարմրացնելով 2 կողմից: Միջուկի համար կաթնաշոռի վրա ավելացնել շաքարավազ, ապա հարել մինչև կարագի նման դառնա: Բլիթը երկու  հավասար մասի բաժանել և յուրաքանչյուր կեսի վրա կաթնաշոռ լցնել ու փաթաթել: Տապակի մեջ ձեթ լցնել ու  փաթեթները երկու կողմից տապակել: Բարի ախորժակ: