15:36 , 19 հոկտեմբեր, 2024 «Փյունիկ ակումբի» սեփականատերը չի դադարում հայտնվել սկանդալների կենտրոնում։ Վերջերս ակադեմիայի պատերին հայտնված անչափահների նկարներից զատ նա հերթական աղմկահարույց և վիրավորական հայատարարությունն է արել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք, այս հարցով «Նոա» ՖԱ-ն դիմել էր Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական և Էթիկայի կոմիտե և դիմումը ՀՖՖ-ն վարույթ է ընդունել։ Նոր հարցազրույցներից մեկում«Փյունիկ ակումբի» սեփականատերը«Նոա» տեղափոխված անչափահաս ֆուտբոլիստների տրանսֆերն անվանում է դավաճանություն՝ նշելով, որ չգիտի՝ նրանք ֆուտբոլիստ կդառնան, թե ոչ, բայց կյանքի առաջին մեծ դավաճանությունն արդեն գործել են։ Մանրամասները՝ տեսանյութում