Հ ամայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս․ Ավինյան


23:46 , 18 հոկտեմբեր, 2024
Սիրելի երևանցիներ,
մենք շարունակում ենք համալրել հանրային տրանսպորտի պարկը:
Այս տարի համայնքային բյուջեի միջոցներով ձեռք ենք բերել 171 նոր 8.6 մետրանոց ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս:
Առաջին խմբաքանակն արդեն Երևանում է: Առաջիկայում մնացած խմբաքանակը ևս կհասնի Երևան: