«Մամ, ինչ սիրուն ես». Էմմին շնորհավորել է մայրիկի ծննդյան 70-ամյակը
17:48 , 18 հոկտեմբեր, 2024 Երգչուհի Էմմին ինստագրամյան իր էջում շնորհավորել է մայրիկի՝ ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի Նադեժդա Սարգսյանի ծննդյան 70-ամյակն ու լուսանկար հրապարակել: «Մամ, ինչ սիրուն ես... Դու ամենա սիրուն կինն ես: Ու եթե կա հաջորդ կյանք, ուզում եմ ամեն ինչ նույնը կրկնվի: Դու իմ պապայի սիրած կինը լինես Դու իմ մաման լինես Դու աստղ լինես Դու անհաղթելի լինես Դու Նադեժդա Սարգսյանը լինես»,- լուսանկարին կից գրել է Էմմին:Երգչուհուն ինստագրամյան իր էջում շնորհավորել է նաև ամերիկաբնակ հաղորդավար, պրոդյուսեր Արա Ղազարյանը: