13:38 , 23 սեպտեմբեր, 2013Ցանկացած միջոցառում կամակերպելու համար հարկավոր է կազմակերպական թիմ, որտեղ յուրաքանչյուրն ունի իր պարտականություններն ու հանձնարարությունները։ Թիմը կարող է լինել «նստակյաց» և/կամ «հավաքական»։ Եթե կազմակերպությունը կամ կազմակերպիչների խումբն ունեն մարդկանց բավարար քանակ, որը կարող է իրականացնել այս կամ այն միջոցառումը, և լրացուցիչ մարդկային ուժ հարկավոր չէ, ապա այն կոչվում է այդպես։ Մեծ միջոցառումների դեպքում կազմակերպական թիմը հիմնականում լինում է հավաքական, որի դեպքում համապատասխան հմտություններ ունեցող մասնագետներ են միանում նպատակին հասնելու համար (միջոցառումը կազմակերպել)։ Կազմակերպական թիմում յուրաքանչյուր մասնակից ունենում է առնվազն մեկ պաշտոն, հիմնական պաշտոնների ցանկը տրված է ստորև, սակայն կարող է այնպես լինել, որ մեկ հոգին կատարի մի քանի պարտականություն, դա հիմնականում կախված է տվյալ անձի պրոֆեսիոնալությունից և միջոցառման բարդությունից։
Կից ներկայացվում է միջոցառումների կազմակերպող թիմում պաշտոնների ցանկը
Event Manager – Միջոցառման ղեկավար
իրականացնում է միջոցառման կազմակերպումը, հետևում է ժամկետներն, հանդիսանում է պլանավորած միջոցառման իրականացման պատասխանատուն։
Logistic Manager – Լոգիստիկայի պատասխանատու
հանդիսանում է միջոցառման կմախքը, այն շատ կարևոր դեր է կատարում միջոցառման կազմակերպման գործում։ Հիմնական պարտականությունների ցանկում մտնում են. տրանսպորտի համակարգում, սնունդ, տեխնիկական աջակցություն (ձայնային և այլ սարքավորումներ), անվտանգություն, գնումներ և այլն։
Entertainment Manager – Զվարճությունների (զվարճանքների կամ ժամանցի, կամ բովանդակային մասի) պատասխանատու (բառացի թարգմանություն)
հիմնական պատասխանատվությունն է միջոցառումների բովանդակային մասի ապահովումը և կազմակերպումը՝ համերգային ծրագիր, զվարճությունների մաս և այլն։
Accountant – Հաշվապահ
արդեն պարզ է
նշեմ որ հաշվապահը միջոցառումներ կազմակերպող կազմակերպություններում շատ կարևոր դեր է կատարում։
Designer – ձևավորող
կատարում է միջոցառման ձևավորման աշխատանքները, կարիքի դեպքում իրականացնում է միջոցառման բրենդավորումը.
Սրանք հիմնական առանցքային պաշտոններն ու պարտականություններն են միջոցառումներ կազմակերպելու համար։ Սակայն կրկին նշեմ, որ մեկ մասնագետը կարող է մի քանի պարտականություն կատարել՝ կախված միջոցառման ծավալից և բարդությունից։