13:05 , 23 սեպտեմբեր, 2013Ըստ միավորված ազգերի ներկայացուցիչների , չնայած այն հանգամանքին , որ այսօր քաղցից տառապում են ռեկորդային թվով մարդիկ , պարենային օգնությունը չի կարող պատշաճ չափով տրամադրվել, կապված համաշխարհային տնտեսության ներկայիս ցածր մակարդակի զարգացման հետ: Արդյունքում , այս տարի ավելի քան 1 մլրդ մարդ բախվում են սովի խնդրի հետ:
«Հայտնի է , որ ամենադժվար պահերին , հենց նման իրավիճակում է գտնվում այժմ միջազգային հանրությունը , փոթորիկը հարվածում է կրկնակի ուժեղ », - ասել է ՄԱԿ - ի Պարենի համաշխարհային ծրագրի ( ՊՀԾ/WFP գործադիր տնօրեն ), Josette Sheeran : Առայժմ այս տարի , գործակալությունը ստացել է անհրաժեշտ $ 6.7 մլրդ կեսից ավելի քիչ , որ պետք էր 74 երկրների 108 մլն մարդկանց կերակրելու համար:
Մենք բոլորս գիտենք ուտելու ժամկետը բաց թողնելիս առաջացող այդ զգացողությունը, բայց մարդկանց մեծ մասը , հատկապես զարգացած երկրներում, շատ քիչ բան է հայտնի ավելի լուրջ խնդիրների մասին , որոնք կարող են առաջանալ երկարատեւ քաղցածությունից (պետք է նշել , որ Հայաստանը ամենաբեւեռացված երկրներից մեկն է աշխարհում , ծայրահեղ աղքատների մեծ քանակով եւ մոտ 70 տոկոս ստվերային տնտեսությամբ):
Մարդկանց համար, ովքեր խրոնիկական սովի են ենթարկվում , այդ թվում ` թերսնուցման, դրա հետեւանքները կարող են տարբեր ձեւերով չափվել: Թերսնուցումը տեղի է ունենում , երբ անձը չի ստանում բավարար կալորիաներ նվազագույն ֆիզիոլոգիական պահանջներին անհրաժեշտ էներգիա արտադրելու համար :
Ոչ պակաս կարեւոր է նաեւ այն փաստը, թե ինչ է օգտագործում մարդը սննդակարգում: Եթե նա պակաս է ստանում սպիտակուցներ , միկրոէլեմենտներ (ինչպիսիք են վիտամինները ) եւ այլ կարեւոր բաղադրիչներ , այս դեպքում , նա նույնպես թերսնուցվում է: Թերսնուցման մակարդակը հաճախ չափում են ֆիզիկական ցուցանիշներով , ինչպիսիք են հասակը եւ քաշը տվյալ տարիքում:
Թերսնուցումը կարող է մեծ ազդեցություն գործել օրգանիզմի վրա:
• Քրոնիկական թերսնուցումից կարող է արգելակվել երեխաների աճը եւ զարգացումը .
• Այն նաեւ առաջացնում է քաշի անբավարարություն , ինչը հատկապես վտանգավոր է երեխաների համար,
• Սուր դեպքերում հանգեցնում է ուժերի կտրուկ անկման եւ քաշի կտրուկ կորստի .
• Առաջացնում է հիմնական հանքանյութերի եւ վիտամինների դեֆիցիտ .
• Առաջանում է իմունիտետի անկում, եւ, հետեւաբար, նվազում է դիմադրողականությունը հիվանդությունների եւ վիրուսների նկատմամբ :
Թերսնուցումը նաեւ մեկն է այն հիմնական պատճառներից , որի հետեւանքով օրգանիզմը սննդամթերքից չի ստանում օգտակար նյութեր, "շնորհիվ" մշտական հիվանդությունների եւ դիարեայի: Իր հերթին, վիտամինների եւ հանքային նյութերի պակասը առանձնակի ազդեցություն է ունենում մարդու օրգանիզմի վրա .
1. Երկաթի պակասը, թերսնուցման ամենատարածված հետեւանքն է , ազդում է միլիարդավոր մարդկանց վրա ամբողջ աշխարհում. Սա խոչընդոտում է ուղեղի ճիշտ զարգացմանը:
2. Վիտամին A պակասը նկատվում է 118 երկրների 140 միլիոն նախադպրոցական տարիքի երեխաների մոտ (նշեմ, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) շրջանակներում ` ցածր տարիքի երեխաների «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիր է իրականացնում Հայաստանում) : Այն երեխաների տեսողության խնդիրների առաջատար պատճառն է եւ նրանց շատ թույլ է դարձնում վիրուսների եւ հիվանդությունների դեմ պայքարում: Ըստ ՅՈՒՆԻՍԵՖ - ի տվյալների , ` ամեն տարի մեկ միլիոն նորածիններ մահվան պատճառն է :
3. Յոդի անբավարարություն կա 780 միլիոն մարդկանց մոտ ամբողջ աշխարհում: Յոդի պակաս ունեցող մայրերից ծնված երեխաներ ունեն հոգեկան խանգարման խնդիրներ :
4. Ցինկի դեֆիցիտը - սա տարեկան շուրջ 800,000 երեխաների մահացության պատճառ է, թուլացնում է երեխայի դեռ ոչ ամուր իմունային համակարգը .
շմեկը մոլորակում , դա ավելին է, քան Միացյալ Նահանգների, Կանադայի եւ Եվրամիության բնակչությունը միասին վերցրած:
«Մեզ պետք է շտապ լրացուցիչ երեք միլիարդ դոլար , այս խնդիրը լուծելու համար , իսկ դա 0.01 տոկոսն է այն գումարի , որը ներդրվել է, որպեսզի կայունացվի համաշխարհային ֆինանսական իրավիճակը », - նշում է Շիրանը : Թեեւ նման աղետներ , ինչպիսիք են ջրհեղեղները կամ երաշտը , կարող է ժամանակավոր սով առաջացնել ազդակիր բնակչության մեջ , նման դեպքերի հաշվին ընկնում է սովի պատճառների ընդամենը 8 տոկոսը աշխարհում:
Համաձայն ՀՊԾ տվյալների , աշխարհում քաղցած վիճակի մատնված մարդկանց ընդհանուր թվի կեսը գտնվում է Ասիայի եւ Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, չորրորդ մասը Հարավային Աֆրիկայում: Սոված մարդկանց 65 % - ը ապրում է հետեւյալ խոշոր բնակչությամբ երկրներում. Հնդկաստան , Չինաստան, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն , Բանգլադեշ , Ինդոնեզիա , Պակիստան եւ Եթովպիա :
ՀՊԾ վիճակագրական տվյալները սարսափեցնողեն.
• Յուրաքանչյուր վեց վայրկյանում սովից կամ հարակից պատճառներից , երեխա է մահանում .
• Սոված մարդկանց ավելի քան 60 տոկոսը կանայք են .
• Զարգացող երկրների 146 միլիոն երեխաներ թերի քաշ ունեն:
Թեեւ պարենային օգնության ծրագրերը օգնել են 20 - րդ դարի վերջում մեծապես նվազեցնել խնդրի ծավալների չափը , սննդամթերքի գների աճը գործնականում զրոյացրել է բոլոր ջանքերը , քանի որ սոված մարդկանց քանակը ամենուր սկսում է աճել , բացառությամբ Լատինական Ամերիկա եւ Կարիբյան տարածաշրջանի երկրների:
Փորձագետները նաեւ պնդում են, որ պատերազմները, կլիմայի փոփոխությունը , աղքատությունը , գյուղատնտեսական աշխատանքների վատ մեթոդները , ինչպես նաեւ գյուղատնտեսական ռեսուրսների անխնա շահագործումը իրենց դեր են կատարում սոված մարդկանց թվի բարձրացման գործում: