10:11 , 23 սեպտեմբեր, 2013Aysor.am-ը գրում է.
Այդքան ցանկալի ու սպասված հանգստյան օրերին միշտ հաջորդում են երկուշաբթիները: Արդեն կիրակի երեկոյան դուք տրամադրության անկում եք ունենում, սկսում եք մտածել վաղվա մասին ու ձեր հանգստյան օրերի վերջին ժամերին ուղեղը ոչ միայն չի հանգստանում, այլև` գերլարվում է: Այս ամենից խուսափելու համար առաջին հերթին պետք է երկուշաբթին ընդունել ուղղակի որպես նոր շաբաթվա սկիզբ, որի վերջում դուք նորից կհանգստանաք ու այսպես շարունակ: Իսկ արդեն հաջորդիվ` կարող եք հետևել մի քանի խորհրդի: Այսպիսով` ամեն երկուշաբթի առավոտ մտածեք.
1. Այս օրն անպայման ինձ հնարավորություն կտա անել ինչ-որ նոր ու հետաքրքիր բան:
2. Բոլոր այն քայլերը որոնք ես կատարում եմ` իմ ընտրության արդյունքն են: Այն աշխատանքը, որը ես կատարում եմ` ևս ես եմ ընտրել: Եթե ինձ մի բան դուր չի գալիս` ես կարող եմ այն փոխել: Եթե չեմ փոխում` ուրեմն պիտի սկսեմ սիրել:
3. Ես ապրում եմ հենց այս պահին ու այստեղ: Կարևոր չէ օրը երկուշաբթի է, կիրակի, թե`շաբաթ: Իսկ ո՞վ ասաց, որ երկուշաբթի չի կարելի զվարճանալ:
4. Երկուշաբթի օրը ես կաշխատեմ շատ արդյունավետ: Արդյունքում օրս կավարտեմ ինքս իմ արածից բավարարված ու արդեն իսկ դա կլինի իմ լավ տրամադրության գրավականը: