Հոր նամակը դստերը հասել է 70 տարի անց միայն


09:58 , 23 սեպտեմբեր, 2013

Հոր նամակը դստերը հասել է 70 տարի անց միայնPanorama.am-ը գրում է.

Ամերիկուհին 70 տարի անց հորից նամակ է ստացել, որը նրան հասցեագրվել էր մարտի դաշտից: Ջոն Էդինգտոնը երբևէ չի տեսել դստերը` Պեգգի Էդինգտոն-Սմիթին, քանի որ երեխան ծնվել է, երբ Ջոնն արդեն մարտի դաշտում էր: Իսկ դստեր ծնունդից շատ չանցած` 1944-ին Ջոնը զոհվում է Իտալիայում:

«Վեստի.ռու»-ի հաղորդմամբ, մահվանից առաջ հայրը դստերը նամակ է գրում, սակայն վերջինս այդպես էլ հասցեատիրոջը չի հասնում: Նամակը գտնում է Միսսուրի նահանգի մի բնակչուհի`հարազատների տանը մաքրություն անելիս, թեև հայտնի չի, թե ինչպես է նամակը հայտնվել այդ տանը. ըստ ամենայնի, խնդիրը փոստի աշխատանքն է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ