Հրմշտոց Մովսիսյանի ու Նաբաբկինի միջև. ՏԵՍԱՆՅՈՒԹ


09:36 , 23 սեպտեմբեր, 2013

Emedia.am-ը գրում է.

Նախօրեին տեղի ունեցած Ռուսաստանի պրեմիեր լիգայի «Սպարտակ-ԲԿՄԱ» հանդիպման ընթացքում Յուրա Մովսիսյանի մասնակցությամբ միջադեպ տեղի ունեցավ:

Հերթական անկյունայինի իրականացման ժամանակ ԲԿՄԱ պաշտպան Նաբաբկինն ամեն կերպ փորձում էր խոչընդոտել Յուրային, ինչն ավարտվեց հրմշտոցով: Վրա հասած թիմակիցները բաժանեցին նրանց ու կանխեցին բախումը: Միջադեպն ավարտվեց մեկական դեղին քարտով: