Ասադը հայտնել է, որ մտահոգված չէ Արևմուտքի կողմից առաջարկվող ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի նախագծով


09:29 , 23 սեպտեմբեր, 2013

1in.am-ը գրում է.

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը չինական հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ ինքը չի անհանգստանում ՄԱԿ ԱԽ բանաձևի առնչությամբ, որը մշակում են ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը:

Ասադը հայտարարել է, որ «ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան պարզապես փորձում են իրենց հաղթող դարձնել Սիրիայի դեմ պատերազմում, որը նրանց թվացյալ թշնամին է»: 

Ասադը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը դրական դեր են խաղում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում՝ երաշխավորելով, որ Սիրիայի դեմ ռազմական գործողությունների մեկնարկի համար ոչ մի պատրվակ չի ստանա խորհրդի հավանությունը: