09:20 , 23 սեպտեմբեր, 2013Սիրված երգչուհի Էռնա Յուզբաշյանը կրկին Հայաստանում է: Նա սեպտեմբերի 24-29-ը կայանալիք «Երաժշտության շաբաթ Երևանում» ծրագրի շրջանակներում կներկայանա հայ հանդիսատեսին:
Մինչ համերգը ArmStar.am–ը հանդիպեց և զրուցեց երգչուհու հետ: Էռնա Յուզբաշյանը սիրով է համաձայնվել մասնակցել այս համերգին, գտնում է, որ նման փառատոնները տոն են, սակայն կարծում է, որ իր այս համերգը վերջին կլինի Հայաստանում. «Իմ հանդիսատեսը օլիգարխները չեն, իսկ նրանք ովքեր ցանկություն ունեն ինձ լսել, միգուցե հնարավորություն չունենան գնել իմ համերգի տոմսերը, ես դա հասկանում եմ»,- ասաց նա:

Թե այս համերգին ինչ երգացանկով է երգչուհին ներկայանալու հարցին, մեր զրուցակիցը նշեց, որ հանդիսատեսին խոստանում է էմոցիաներով լի համերգ. «Այն ժամանակ երիտասարդ էի, հիմա այլ էմոցիաներով կերգեմ»:
Երեկոյին կհնչեն Ռոբերտ Ամիրխանյանի, Էլվինա Մակարյանի երգերը: «Ցավոք, մաեստրոն տարիներ շարունակ թույլ չէր տալիս ինձ իր երգերը կատարել, թեև մեր մեջ անձնական խնդիր չի եղել: Բայց Հայաստանում իմ վերջին համերգից հետո հանդիսատեսը դժգոհեց, որ չեմ կատարում Ամիրխանյանի երգերը, այդ պատճառով էլ այս անգամ ես ինքս նրան զանգահարեցի և ասացի, որ ուզում եմ երգել իր երգերը:
Շարունակությունը՝ այստեղ