Մերկելի կուսակցությունը հաղթել է Բունդեսթագի ընտրություններում. Գերմանիայի ԿԸՀ


09:02 , 23 սեպտեմբեր, 2013

Tert.am-ը գրում է.

Գերմանիայում բոլոր շրջաններից ստացված տեղեկությունների համաձայն՝ այդ երկրի Բունդեսթագի ընտրություններում հաղթել է գործող Կանցլեր Անգելա Մերկելի «Քրիստոնյա-դեմոկրատական միություն/Քրիստոնյա-սոցիալիստական միությունը, որը հավաքել է 41.5% համամասնական ցուցակով, նաև 45.3%-ը միամանդատ շրջաններում. տեղեկացնում է Взгляд-ը, տվյալները Գերմանիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հղումով։

«Այդ տվյալները դեռ նախնական են։ Դրանք կարող են փոխվել։ Պաշտոնական նախնական տվյալները կարող են հրապարակվել ավելի ուշ»,- ասել է ԿԸՀ աշխատակիցը։

Թե ինչպիսի՞ն կլինի կուսակցության դերը նոր Բունդեսթագում, կամ ընդհանուր առմամբ քանի՞ պատգամավոր կունենա, դեռևս հայտնի չէ։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ