08:48 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Նոր iPhone 5S-ի թողարկման հաջորդ օրը գերմանացի մի խումբ ցանցահեններ կոտրել են սմարթֆոնի մատնահետքերի սքաները՝ հայտնում է Cnet-ը:
Սկզբում ցանցահենները լուսանկարել են մատնահետքը, որից հետո այն տպել թափանցիկ թղթի վրա: Այնուհետև նրանք դրա վրա ավելացրել են գունավոր լատեքսային հավելում:
Ցանցահենները նշել են, որ այդ գործընթացը վաղուց է կիրառվում մատնահետքերի կրկնօրինակման համար: Նրանք կարծում են, որ դա կկոտրի կենսաչափական տվյալների եզակիության մասին առասպելը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ցանցահենային հասարակությունը ավելի քան 13 հազար դոլար, ոգելից խմիչք, գրքեր և այլ պարգևներ է խոստացել նրան, ում առաջինը կհաջողվի կոտրել iPhone 5S-ի մատնահետքերի սքաները: