Ադրբեջանը ֆոսֆորային ռումբեր կիրառեց ԼՂ-ում, շրջափակեց ու սովի մատնեց մարդկանց, ու կանցկացնի Cop29-ը. Աննա Լորանս


00:42 , 15 հոկտեմբեր, 2024

Lurer.com-ը գրում է.

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Անն Լորանս Պետել X-ի էջում անդրադարձել է Բաքվում սպասվող Cop29-ին՝ այն անվանելով ամենամաշտաբային ֆեյք իրադարձությունը․ 

«Ադրբեջանը 2020 թվականին օգտագործել է ջիհադիստներին և ֆոսֆորային ռումբեր կիրառել Լեռնային Ղարաբաղում:

2023 թվականին՝ շրջափակել ու սովի մատնել:

Բարի գալուստ CopOfShame (Cop-ամոթ)»։