08:08 , 23 սեպտեմբեր, 20131in.am-ը գրում է.
Այս վիթխարի ծաղիկը, որն ունի 1 մետր տրամագիծ և 10 կգ քաշ, ընդամենը մակաբույծ է, հաղորդում է infmir.ru-ն: Այն չունի նույնիսկ արմատ և ցողուն, իսկ ֆունկցիոնալ բոլոր կենտրոնները գտնվում են ծաղկաբույլի մեջ:
Ռաֆլեզիան բացահայտվել է 1818 թ.՝ Թոմաս Ռաֆլեզի արշավախմբի կողմից՝ Սումատրա կղզում:
Գիտնականներին զարմացրել է այն, որ հսկայական գեղեցիկ ծաղիկը սարսափելի վատ հոտ ունի և դրա վրա նստում են ոչ թե մեղուները կամ թիթեռները, այլ ճանճերը:
